ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը և մինչև ամսվա վերջ ևս մեկ անգամ հանդիպելու նրա կոչին:

Ճեպազրույցին մասնակցող լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Պետքարտուղարությունն ունի ընտրված վայր և ամսաթիվ:

«Դա պետք է որոշեն երկու երկրները, բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջականորեն շարունակվող ներգրավվածությունը ոչ միայն բխում է նրանց շահերից, այլև տարածաշրջանի և դրանից դուրս շահերից: Մենք առաջարկել ենք օգնել երկկողմանի, եռակողմ, բազմակողմ (ձևաչափերով), և իհարկե ԵՄ-ն նույնպես կարևոր դեր է խաղում։ Մենք կանոնավոր կապի մեջ ենք ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Դա կշարունակվի»,- եզրափակել է Փրայսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել