Tert.am-ը գրում է.

Ամբողջ գիշեր եղել ենք Եռաբլուրում զուտ մեկ նպատակով, որպեսզի իշանության որևէ ղեկավար անձ չգա, չխորնարհվի, ծաղիկ չդնի մեր տղաների շիրիմներին՝ հանձինս իրենց գլխավորի՝ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին լրագրողներին ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։

«Փաշինյանն է այս բոլոր զոհերի մեղավորը, նա բառի բուն իմաստով սպանել է մեր տղաներին ու այսօր նա իրավունք չունի որպես երկրի ղեկավար ներկայանա մեր տղաների շիրիմներին։ Թող գնա այնտեղ, որտեղ պահանջված է իր ներկայությունը, մենք ավելի ենք բորբոքվում նրա ներկայությունից։ Կլինի տոն, թե այլ բան, թող որևէ մեկը իշխանությունից չգա այստեղ, մեր ցավը դրանից ավելի է շատանում»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել