Tert.am-ը գրում է.

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների հետ հանդիպմանը։

Դիտարկմանը, թե եղել է հրապարակում, որ այդ հանդիպմանը, նախագահներից մեկը առաջարկել է «ստորագրել կապիտուլյացիայի թուղթը և նա այն մարդն է եղել, ով ժամանակին հանձնում էր Արցախը»։

Առաջին նախագահն ասում է, որ շնորհավորում է գրողին, բայց չի մեկնաբանում․«Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու»։

Հարցին, թե ընդդիմադիր կողմի թեզն այն է, որ՝ նա չի կարող, թող գնա, մենք կգանք և կփոխենք վիճակը։ Լևոն Տեր–Պետրոսյանն ասում է․«Ես ասում եմ՝ չեք կարող, որովհետև դուք չգիտեք,  ինֆորմացիային չեք տիրապետում, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։  Ես տեսնում եմ խնդիր, բոլոր այդ վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին, ինչ փաստաթուղթ էլ ստորագրի պիտի ասեն՝ դավաճան, թուրք, չգիտեմ ինչ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել