Ապատեղեկատվության պայքարի քողի ներքո ՔՊ-ականները շարունակում են ժողովրդին վտանգավոր նիրհի մեջ պահել ու հավաստիացնել, որ պատերազմի բռնկման վտանգ եթե կա էլ, ապա այն ավելի մեծ չէ, քան՝ նախկինում, և սա՝ այն դեպքում, երբ ասենք Ադրբեջանի ՊՆ ղեկավար Հասանովը կրկին, ինչպես սեպտեմբերի 13-ի ռազմական բախման նախօրեին, կոչ է արել իր ասկյարներին պատրաստվել՝ հայկական կողմի «ագրեսիային» պատշաճորեն դիմակայելու համար: Միաժամանակ լուրեր են տարածվում, որ պատերազմի բռնկում կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 24-27-ն ընկած ժամանահատվածում: Գումարած սրան՝ հայտնի է նաև, որ արևմտյան որոշ դեսպանատներ կոչ էին արել իրենց քաղաքացիներին ու աշխատակիցներին՝ չգնալ սահմանամերձ շրջաններ՝ հստակորեն նշելով այն վայրերը, որոնք այցելության համար չեն դիտարկվում՝ ցանկալի:

Նման մի «փափուկ բարձ» էլ վարազի դեմքով հայտնի ՔՊ-ական Վահագն է փորձել դնել ժողովրդի գլխի տակ՝ ֆեյսբուքյան իր գրառմամբ ներկայացնելով դեսպանատների կողմից տարածված հայտարարոթյունների ժամանակագրությունը, մեղադրելով, ըստ էության, ընդդիմությանը թշնամական ինֆորմացիոն դիվերսիան խրախուսելու ու դրան նպասելու համար: «Ինֆորմացիոն դիվերսիան կառավարվում է մեկ հստակ կենտրոնից և հաճախ իրականացվում այդ կենտրոնի դեմ առերևույթ «պայքար» մղողների ձեռամբ»,-ի մասնավորի՝ գրել է Վահագը՝ վստահեցնելով, որ չնայած պատերազմի բռնկման վտանգ կա, բայց այն ավելի մեծ չէ, քան նախկինում, իսկ Նոյեմբերյանում ու Տավուշում ոչ մի տարհանում էլ տեղի չի ունենում:

Ի՞նչ են անում վահագներն այս օրերին, ճիշտ այն պահին, երբ թշնամու հարձակումը օրերի հարց է: Ոչ միայն ոչ մի նախապատրաստական աշխատանք, ոչ մի իրազեկում, ոչ մի քաղաքացիական պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլ, ոչինչ չի արվում, այլև որոշում է կայացվում ասենք Կառավարության 12 զուգարանի վերանորոգման համար բյուջեից հատկացնել ավելի քան 30 մլն դրամ գումար: Այսինքն՝ իշխանություններն անում են այն, ինչ անում էին 44-օրյա պատերազմի նախօրեին. այն դեպքում, երբ դրանից առնվազը մի քանի օր առաջ շատ լավ տեղյակ էին հարձակման օրվա ու ժամի մասին, այդպես էլ զգացնել չտվեցին, որ իրենք ինչ-որ բան գիտեն: Ի դեպ, ինչպես խոստովանել էր Խաչատրյան Վիգենը խորդարանում, իշխանությունների համար բոլորովին անակնկալ չի եղել նաև վերջին սահմանային խոշոր բախումը: Այսինքն՝ մարդիկ շատ լավ գիտեն՝ ինչ է լինելու, երբ ու ոնց, բայց ոչ մի նախապատրատական աշխատանք, հանրության հետ աշխատանք չի տարվում՝ որոշ վարազակերպերի դատարկ ստատուսների հնչյունների ներքո:

Հիմա սրան ի՞նչ անուն տաս…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել