ԱԺ-ից տեղեկացանք, որ Նարիբեկյանին նկատողություն է հայտարարվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը տապալելու` Փելոսիի եւ Սիմոնյանի ասուլիսի ժամանակ սինխրոն թարգմանության համակարգի խափանման համար: Նկատենք, որ այս նկատողությունը չէր լինի, եթե հանրային բուռն արձագանք չլիներ, եւ համացանցը երկար ու վրդովված չքննարկեր այն փաստը, որ նման բարձրաստիճան հյուրի այցը պատշաճ չի կազմակերպվել, իսկ Նարիբեկյանն էլ ասուլիսի ժամանակ եկել փակել է ԱՄՆ դեսպանի տեսադաշտը` կանգնելով ասուլիս տվողների անմիջապես ետեւում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել