Lurer.com-ը գրում է.

Ուրբաթ՝ սեպտեմբերի 23-ի առավոտյան, Վերին Լարսի սահմանային անցակետում գրանցվել է 2022 թվականի համար ռեկորդային հերթ ՝ 1,7 հազար ավտոմեքենա, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՌԴ Դաշնային մաքսային ծառայությանը։

Ըստ մաքսային ծառայության աշխատակիցների՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 06:00-ի դրությամբ, Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետում գրանցվել են ամենազգալի հերթերը (անցակետի դիմաց մեքենաների քանակով)` 1715 ավտոմեքենա, Մոնղոլիայի հետ սահմանին Կյախտայի անցակետում` 80 մեքենա,  Լատվիայի հետ սահմանին Բուրաչկիում` 58 մեքենա և Լատվիայի հետ սահմանին Ուբիլինկա անցակետում` 25 մեքենա:

Նշվում է, որ օրական սահմանը հատած մեքենաների թվի ռեկորդը գրանցվել է մեկ օր առաջ Ֆինլանդիայի հետ սահմանի երկու կետերում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել