Ի՞նչ կարժենա Արեւմուտքի հետ մտերմությունը։
Պատմությունը հուշում է,որ Արեւմուտքի գիրկն ընկնելուց հետո ստանում ենք բացառապես թղթի վրա կյանք ունեցող հայանպաստ հայտարարություններ,բայց միայնակ ենք մնում Թուրքիայի դեմ պատերազմում,կորցնում ենք ահռելի տարածքներ եւ թուրք-հայկական սահմանն անցնում է Շենգավիթ/Չարբախ/ վարչական շրջանի հարեւանությամբ։
Այդպես եղավ 1920-ին,երբ Հայաստանը՝ մի կողմ դնելով օգոստոսի 10-ին Թիֆլիսում Ռուսաստանի հետ կնքված պայմանագիրը,ըստ որի Նախիջեւան,Ղարաբաղ ու Զանգեզուր պետք է մտնեին ռուս խաղաղապահ զորքերը,ընկավ Արեւմուտքի աքցանն ու հավատած Վիլսոնյան խոստումներին։
Արդյունքում ՝Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա ,իսկ Արեւմուտքի որեւէ պետություն ու զինվոր չեկավ պաշտպանելու հայերիս.կնքվեց խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը/1920-ի դեկտեմբերի 2 լուս 3/։
Այս պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ։
Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։
Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։
Սա էր Արեւմուտքի խերը։
Սովորեք պատմություն,որ ամեն անգամ «կոտրած տաշտակի» առջեւ չհայտնվենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել