Մի հատ կողմնորոշվեք էլի..
Մեկ ասում եք՝ տիկին Փելոսին եկավ ու ստիպեց Ադրբեջանին հրաժարվել ռազմական լուծումից, հիմա էլ ասում եք՝ Երասխի ու Սյունիքի ուղղությամբ ադրբեջանցիները հարձակում են պատրաստում։
Քանի դեռ Հայաստանում պարտություն բերած ու պոպուլիստ ռեժիմն է իշխում՝ եւ հարձակման վտանգ կա, և նոր կապիտուլյացիայի։
Ակնհայտ է՝ Նիկոլն իր խաղաղության օրակարգով տապալվել է։
Գիրծը հասել է նրան, որ ՔՊ-ն բացահայտ ասում է՝ զենքի խնդիր ունենք։
Ու որպեսզի չասեք՝ բա նախկինները ինչու՞ զենք չեն բերել, ասեմ՝ Սերժի ու նախկինների բերած 4-5 մլրդ դոլարի զենք ու զինամթերք «գերագույն հրամանատար Նիկոլի» օրոք բռնազավթել են ադրբեջանցիները։
Ի՞նչ անել։
Քանի դեռ չենք կործանվել ամբողջությամբ՝ լուծումը Փաշինյանի անհապաղ հեռացումն է։
Պատերազմ, պարտություն և մահեր՝ ահա նիկոլիզմի բմորոշումն ապագա պատմության դասագրքերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել