Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ ոչ մի երկրի հետ։
Մեր պետական շահերից է բխում դրական հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի,Ֆրանսիայի եւ ՌԴ-ի հետ։
Բայց միեւնույն ժամանակ անթույլատրելի է արեւմտյան պաշտոնյայի այցի ֆոնին հակառուսականության քարոզն ու բարեկամ Իրանի դեմ ուղղված ակնարկները։
Նիկոլիստական ռեժիմը նույնիսկ արտաքին քաղաքականությունն է վերածել քաոսի ու աջաբսանդալի։
Այս պայմաններում տեսնում եմ հետեւյալ քայլերի անհրաժեշտությունը.
1.Նիկոլիզմի անհապաղ հեռացում։
2.Փորձառու ,արհեստավարժ ու հուզական գործողություններից զերծ ազգային ու պետական գործիչներից կազմված հակաճգնաժամային կառավարության ձեւավորում։
3.Միջազգային ուժային կենտրոնների հետ հստակ ու առանց «խաղեր տալու» հարաբերությունների հստակեցում։
4. Արցախի անվտանգության երաշխավորի ու ինքնորոշման իրավունքի սկզբունքի պաշտպանի գծի արմատավորում։
5.Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հստակեցում ու ամրապնդում։
5.Իրանի հետ ռազմավարական երկխոսության արմատավորում։
6.Բանակի վերազինում եւ անվտանգային նոր կոնցեպտի մշակում։
7. Ատելության ու երկպառակության քարոզի անթույլատրելիություն։
Դժվար է,բայց անհնար չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել