Ալեն Սիմոնյանի բեմադրած խայտառակությանը զուգահեռ մեկ այլ՝ ոչ պակաս մասշտաբային խայտառակության կիզակետում է հայտնվել Նիկոլի անձնական օգտագործման նախագահ Խաչատրյան Վահագը կամ, ինչպես նա է ինքն իրեն անվանում, Վահագն Խաչատուրյանը. Վեստմիստերյան սրահում Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու վերջին հրաժեշտի արարողության ժամանակ լուսանկարվել է և իրեն ուղեկցողների հետ զրուցել, ինչը կտրականապես հակասում է բրիտանական ավանդույթներին: Նրա այս ոչ պատշաճ վարքագիծը բրիտանական մամուլի կողմից գնահատվել է որպես անպատվություն: Ի դեպ՝ ոչ միայն բրիտանական մամուլն է նման դատապարտողական գնահատականներ տվել ՀՀ նախագահին, այլև արևմտյան մամուլի շատ այլ ներկայացուցիչներ:

Իսկապես խայտառակություն է նախագահ կոչեցյալի արածը, որն առավելապես կարելի է գնահատել որպես չտես սնափառության դրսոևորում: Ասենք ո՞րն էր այդ նեղ-մաջալին «ֆոտկվելու» իմաստը, նպատակը կյանքի վերջում սեփական ժառանգներին պատմելու ինչ-որ բան ունենալն էր, թե՞ ասենք նախագահական կայնքում մի երկու կարևոր սելֆի ունենալը: Նիկոլն էր ժամանակին ուր գնում էր, որ օտարերկրյա պաշտոնյայի հետ հանդիպում էր, անպայման մեկ-երկու սելֆի անում էր՝ լիներ օդում, ջրում, թե՝ ցամաքում: Փաստորեն՝ «նոր» Հայաստանում պետական ավանդույթի պես մի բան է դարձել սա, ինչը պախարակում է ոչ այնքան սելֆիասեր այրերին, որքան՝ պետությունը՝ դրանից հայության համար բխող վատ հետևանքներով: Առանց այն էլ Հայաստանի վարկն աշխարհում ամենաբաձրերից չէ, վիճակն էլ ամենանախանձելիներից չէ բնավ, կրակի վրա յուղ ավելացնելու իմաստը ո՞րն է:

Հատո՞ւկ են անում, որ Հայաստանին վատ լինի, թե՞ ուղղակի թերարժեքության բարդույթն է իր վերջին խոսքը պարտադրում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել