Հայաստանում որոնում են ՀՀ ներթափանցած 1-2 ադրբեջանական խմբերին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կան ներթափանցած 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում։ Դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, եւ ենթադրում եմ, որ շատ արագ»,– նշել է Սիմոնյանը։

Աժ նախագահը հայտնել է, որ հակառակորդը մի քանի տեղ մխրճվել էր ՀՀ տարածք, մի քանի դիրքերում նրանց հաջողվել է դուրս շպրտել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել