Խոսենք թվերով՝
«Սյունիքը Հայաստանի ողնաշարն է». Նժդեհ
Երևի այս խոսքերի ճշմարտացիությունը մեզանից շատերին նոր է հասկանալի դառնում, և այսօր, երբ վտանգված է ՀՀ սուվերենությունը՝ իր Սյունիքով, դժվար թե բոլորը իմանան՝ ինչո՞ւ է Սյունիքն այդչափ կարևոր ադրբեջանթուրքական տանդեմի համար:
Սյունիքի մարզը պարունակում է մոլիբդենի համաշխարհային պաշարների գրեթե 7%-ը։ Ամբողջ աշխարհում կա մոտ 11 500 000 տոննա մոլիբդեն, որից մոտ 800 հազար տոննա գտնվում է Սյունիքի մարզում։ Սյունիքի մոլիբդենի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 15 մլրդ դոլար։ Սա Հայաստանի 50 տարվա ռազմական բյուջեն է։
Սյունիքի մարզում կա մոտ 1,500,000,000 տոննա երկաթ (1,5 միլիարդ տոննա):
Սա կազմում է մոտ $ 883,000,000,000 ($ 883 մլրդ)՝ Հայաստանի մոտ 3000 տարվա ռազմական բյուջեն։
Սյունիքի մարզում կա մոտ 4 000 000 տոննա պղինձ։ Սա կազմում է մոտ $36,000,000,000 (36 մլրդ) դոլար:
Փոքրիկ Սյունիքի մարզն ունի 238 տոննա մաքուր ոսկու և 16 000 000 տոննա ոսկու հանքաքարի պաշարներ։ Սա կազմում է մոտ 13,000,000,000 դոլար (13 միլիարդ դոլար)՝մաքուր ոսկու համար՝ չհաշված ոսկու հանքաքարի արժեքը:
Փոքրիկ Սյունիքի մարզում կա 100000 տոննա ուրանի հանքավայրեր. սա մոտավորապես նույնն է, ինչ ամբողջ հսկայական Ռուսաստանում։
Բացի այդ՝ Սյունիքի մարզում կան ալյումինի, պլատինի, մկնդեղի, անտիմոնի, սնդիկի, ցինկի, վոլֆրամի, տիտանի, քարածխի, տորֆի, բյուրեղների, ադամանդի և այլ հսկայական հանքավայրեր։
Հայաստանի հանքային ջրերի 50%-ից ավելին գտնվում է Սյունիքի մարզում։
Այս փոքրի մարզն իր գոյությամբ խոչընդոտում է Մեծ Թուրանի նախագծի իրականացմանը, քանի որ այն բաժանում է Թուրքիան Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններից։
Սյունիքի մարզը միակ աշխարհագրական տարածքն է, որը Իրանը (իսկ նրա միջոցով՝ Հնդկաստանը) կապում է Եվրոպայի հետ՝ շրջանցելով Թուրքիան։
Արդեն առանց «ամաչելու» կարող եմ ասել, որ մեզանից շատերը չեն գնահատում քարտեզի վրա այս փոքր տարածքը, շատերի համար գուցե այն ոչ մի արժեք չի ներկայացնում, բայց օրինակ Սյունիքի կորստով այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը և Հնդկաստանը, որտեղ ապրում է ավելի քան 1,5 միլիարդ մարդ (աշխարհի մարդկության 20%-ը), աշխարհաքաղաքական կախվածության մեջ կհայտնվեն Թուրքիայի գլխավորած «պանթուրքական» երկրներից։
Հ.Գ.1920-ի դեկտեմբերի 2-ին Թուրքիան, որն այդ ժամանակ գրավել էր Հայաստանի մեծ մասը, ստիպեց հայկական կառավարությանը ստորագրել Ալեքսանդոպոլի համաձայնագիրը, որով Հայաստանը Ադրբեջանին էր հանձնում Սյունիքը։ Սակայն Սյունիքի հայ բնակչությունը չճանաչեց այս համաձայանգիրը և զինված պայքարի ելավ՝ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ։
Այդ պայքարը արժանապատվորեն իրականացրել են նաև Արցախյան Առաջին պատերազմում մասնակցություն ունեցած մարդիկ:
1992 թվականին ձևավորվել է Գորիսի պայմանագրային գումարտակը՝ Սուրիկ Խաչատրյանի հրամանատարությամբ:
Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը Գորիս քաղաքին որևէ թուրք չի կարողացել հեռվից նայել, ուր մնաց՝ ոտք դնել:
1992 թվականին Գորիսի և հանրապետության այլ շրջանների կամավորական ջոկատները ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր են մղել, անցնելով հակահարձակման՝ ազատագրել են Լաչինը, Սանասարը, Կովսականը, Հորադիզի շրջանները՝ Եղցահող ենթաշրջանի ազատագրական մարտերին։ Գորիսի շրջանից զոհվել է 168 ազատամարտիկ։
Գնահատենք այն, ինչ ունենք, վաղն արդեն շատ ուշ կլինի, միգուցե և արդեն ուշ է :
Պարզապես հիշեք, որ սերունդներին պարտավոր ենք փոխանցել գոնե մեր փառավոր պատմությունը:
Հ.Գ.Գ Իմ ընկերների մեջ նիկոլ ընտրող չկա,այդ իսկ պատճառով վստահ եմ, որ լուսանկարի համար բացատրելու շատ բան չկա ու բոլորը կհասկանան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել