Tert.am-ը գրում է.

Ռազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է ագրեսիայի քայլ դիտարկվել։

Առաջին ալիքի՝ «Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի» ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կա ցավոտ փորձ, 2020-ի պատերազմի փորձը, երբ դեպքերի մեծամասնությունում ավելի լավ կռվել են ժամկետայինները, մոբռեսուրսը ավելի թույլ վիճակում է եղել։ Ռազմական դրություն հայտարարելը այս պահին կարող է ագրեսիայի քայլ դիտարկվել։ Հարևան երկիրը միշտ հայտարարում է, որ մենք պատրաստվում ենք սադրանքի, հարձակման»,- ասել է Սիմոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել