Մինչ Նիկոլը շարունակում է ազգին «ավետել» զոհերի թարմացված թվերի մասին (զոհերի թիվն այս պահի դրությամբ մոտ է 140-ին), իսկ Անդոնն ինչ-որ անհասկանալի լոլոներ է հորինում ու փորձում հիմնավորել, թե ինչու այդպես էլ ոչ մի անուն չի հրապարակվում, ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրն է անկեղծություն արտահայտող մի ժեստ արել՝ լրագրողներին հարցնելով, թե նրանց ինչի՞ն է պետք զոհվածների անունները. դա ոչ մեկին հարկավոր չէ, իսկ զոհերի հարազատներին անձամբ են տեղեկացնում կորստի մասին:

Իսկապես, դա ի՞նչ մի հաց է,որ պետք է մարդկանց հետաքրքրի: Մի զոհ՝ էսկողմ, մի զոհ՝ էն կողմ, ի՞նչ տարբերութուն՝ ով է մեռել կամ մնացել կենդանի: Էղածը զինվոր չի՞, հո ՔՊ-ականներ չեն, որ անուն-ազգանուններով հայտարարեն: Ա՛յ եթե մի ՔՊ-ականի «մատը փուշ մտներ», անուն-ազգանուն չէ, ազգուտակի անձնական տվյալներն էլ կհրապարակեին ու կմարտիրոսացնեին՝ սարքելով որպես «հայասիրության» ՔՊ-ական խորհրդանիշ: Իսկ հիմա հանում-գումարում, բազմապատկում-բաժանում կանեն, մոտավոր մի թիվ կնկարեն, իսկ տվալ թվից ավելի մեծ թիվ կազմող զոհերի մարմիններն էլ կկոնսերվացնեն, կլցնեն «խալադիլնիկներն» ու կհանձնեն Ավանեսյան Անոյի խնամքին, սա էլ բարակ, նյարդայնացնող ձայնով մի բան կհորինի, հանրութանը կխաբի, կանցնի-կգնա…

Կրկնվում է 44-օրյա արհավիրքը՝ դժոխք, որի միջով անցավ հայ հանրությունը միայն այն պատճառով, որ Նիկոլը նպատակ էր դրել մարսել կերած կեղտերը: Դժվար թե սրանք երբևիցե զոհերի իրական թիվ հրապարակեն, դժվար թե դրանով իրենց հարվածի տակ դնեն՝ նկատի ունենալով հատկապես հանրության ներսում եփվող ոչ իշխանանպաստ պրոցսները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել