Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ռումբ է տեղադրված։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ԱԻՆ կինոլոգները։ ժամանել են ԱԻՆ սակրավորները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և փրկարարների, անվտանգության աշխատակիցների և համալսարանի անձնակազմի հետ տարհանել են քաղաքացիներին։

Դեպքի վայր են ժամաել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։ Այս պահին համալսարանի շենքում կինոլոգներն են աշխատում։  Նշված վայրում է գտնվում նաև Հայաստանում Ֆրանսիական քոլեջ-հիմնադրամն ու Հայաստանում  Եվրոպական համալսարանը։ Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 1 հերթապահ խումբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել