News.am-ը գրում է․

Reddit կայքի համահիմնադիր եւ գլխավոր նախագահ Ալեքսիս Օհանյանը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանին տիրող իրավիճակին:

Ալեքսիսը հրապարակել է Հայաստանի Հանրապետության դրոշն ու կից մակագրել. «Հայաստանը՝ ժողովրդավարությունը, ենթարկվում է նավթային բռնապետություն Ադրբեջանի հարձակմանը: Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից այն ճանաչելուց մեկ տարի անց: Ինչպե՞ս կարձագանքի Միացյալ Նահանգներն այս անգամ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել