Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Երասխի շրջանաձև խաչմերուկից  դեպի Տիգրանաշեն տանող ճանապարհահատվածի 3-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով Scania մակնիշի ավտոմեքենայի կցորդիչում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ  Արարատի թիվ 24 և Վեդու թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ կարողացել է բեռնատարից կցորդիչը առանձնացնել, այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը:

Ավտոմեքենան բարձված է եղել տարբեր տեսակի պահածոներով ու ջրեղենով, սակայն  այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արարատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Scania-ի վարորդին, ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և բեռնատարում բարձված ապրանքի սեփականատիրոջ ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել