Գոնե հիմա դադարեք ետ վերադարձած գերիներին զուռնա-դհոլով դիմավորելու արատավոր երևույթից։ Ի՞նչ եք քարոզում, 2 տարի բաքվի բերդում տանջանքնե՞րը։
Հասկանալի է, եղել են գերեվարման բազմաթիվ հանգամանքներ, բայց ետ վերադարձը պետք է լուռ ու աննկատ լինի, ոչ թե ի տես բոլորի, ու հատկապես զոհվածների ընտանիքների։
Գիտեմ, որ էլի որոշ զանգվածներ միսս ծամելու են սրա համար, ինչպես միշտ են արել ամեն անգամ էս թեմայի մասին խոսալուց հետո, բայց պիտի ասեմ. ախր ընդամենը մի քանի օր է անցել գերի չհանձնվելով, թշնամու դեմքին թշնամու մասին մտածածն ասող ու գիտակցված մահվան գնացած տղայի դեպքի տեսանյութի տարածումից։ Ախր էդքան զուգահեռ իրականություն չպիտի լինի։
Լավ եք արել, ողջ եք մնացել, տղերք ջան։ Առողջ եղեք ու երկար ապրեք ձեր հարազատների կողքին։ Բայց ախր շատ տղերք էլ, ամեն բան մի կողմ թողած, որոշել են մինչև վերջին շունչը կռիվ տալ՝ հողն ու հայրենիքը չզիջելու համար։ Իրենց դհոլ-զուռնայով չեն դիմավորել, նրանցից շատերի կամ մի բուռ մասունքներն են հուղարկավորել, կամ էլ ընդհանրապես մինչ օրս շիրիմ չունեն։ Ու իրանց ֆոնին ձեր ողջ մնալու առթիվ հնչող դհոլ-զուռնան հեչ տեղին չի է ախր։
Մեր հասարակությունը բավական հանդուրժող է գերությունից վերադարձածների համար։ Դրա համար ախպոր պես, դադարեցրեք հասարակության աչքը կոխել ձեր ողջ մնալու փաստը։ Էն զոհված տղերքը ձեզնից պակաս չէին սիրում կյանքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել