Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 2 քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորները տատ ու թոռ են: Թոռը, որը տղա է, 25 տարեկան է, տեղափոխվել է «Էրեբունի», իսկ  89-ամյա տատիկը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ:

Այս պահին նշված հիվանդանոցներ են ժամանել ոստիկանության Շենագվիթի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են հրազենային վնասվածքներ ստացել:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել