Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:00 -ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում բախվել են Rover, 2 Opel, ВАЗ 21710 և ВАЗ 2115 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, մեկ հոգի էլ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վթարի հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել