Հայկոյին կարող են դատել

Լրատվամիջոցներից մեկի հավաստի տեղեկություններով՝ քաղաքապետ խաղաղացող Մարության Հայկոն կարող է հայտնվել ճաղերի հետևում:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով. Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայկոն 2019-ի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն:

Թե ինչ ընթացք կստանա գործը, իհակե, ժամանակը միայն ցույց կտա, բայց այն, որ այս ամենը պայմանավորված է Հայկոյի ակտիվությամբ, կասկածից վեր է: Բանն այն է, որ Հայկոն որոշել է կրկին իր բախտը փորձել Երևանի քաղաքապետ առաջիկա ընտրություններում՝ ձեռնոց նետելով իշխանություններին, որոնց նա լքեց՝ ունենալով անհաղթահարելի տարաձայնություններ:

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ հաճախ են կրկնում այն միտքը, որ ժամանակին Հայկոյի հաղթանակը պայմանավորված է եղել բացառապես Նիկոլի վարկանիշով, ու եթե չլիներ Նիկոլի հանդեպ համաժողովրդական սերը, Հայկոն երբեք չէր դառնալու քաղաքապետ: Այս ամենով ՔՊ-ականները փորձում են շեշտել այն միտքը, որ ոչ մի վտանգ չեն տեսնում Հայկոյի՝ ասպարեզ իջնելու փաստում:

Հարց է առաջանում, սակայն, թե եթե իսկապես չեն տեսնում վտանգ, ապա ինչո՞ւ են հալածում: Հենց նո՞ր իմացան Հայկոյի կերած կեղտերի (կեղտեր ուտում են բոլոր չինովնիկները) իսկության մասին:

Ոչ ոք իհակե, չի պատաստվում կանգնել խիստ հակասկան հետագծով նույնքան հակասական կերպար հանդիսացող Հայկոյի թասիբին, բայց այն, որ նույնիսկ Հայկոյից են իշխանությունները վախենում, խոսում է այն մասին, որ նրանք վաղուց են գիտակցել իրենց սնանկությունն ու ապիկարությունը՝ չունենալով սոցիալական հենարան:

Եթե քաղաքապետի ընտրություններից են հուշտ լինում, բա արտահերթ խորհրդարանական ընտրություններից ի՞նչ կլինեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել