
Թորոսյան Արսենը առողջապահության նախաարի պոստը լքելուց հետո դարձել է Նիկոլի երկրորդ ձայնը, նրա ծածուկ մտքերի արձագանքը՝ իրեն տալով թուրքական կրքերի բավարարմանը:
Փաստորեն՝ «դոկտոր մահը» երազում է ադրբեջանցիների վերքերը լիզելու մասին՝ հոտոտելով Ալիևի շեքամեջը: Տեսնես Թորոսյան Արսենին չի՞ հետաքրքրում՝ ինչ են այդ առումով մտածում ադրեբաջանցինեը, օրինակ՝ որևէ ադրբեջանցի կարո՞ղ է ինքն իրեն թույլ տալ կամ համարձակվել Բաքվի կենտրոնում կամ ուղիղ եթերում խոսել հայերի վերքերի ապաքինման մասին այն դեպքում, երբ այդ քաղաքում Ալիևը ռազմավարի պուրակ է սարքել ու իր սերունդներին կրթում է հայերի հանդեպ անմարդկային ատելության ոգով: Թե՞ Թորոսյան Արսենը նախընտրում է ինքնաբավարարումը՝ բացառելով այդ հարցում երկրորդ կողմի միջամտությունը. խաղաղություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ դրան են ձգտում հակամարտող կողմերից յուրաքանչյուրը, մինչդեռ արսենթորոսյանական զառանցանքների ֆոնին ադրբեջանցիները չեն դադարում սահմանին մեր զինվորների սպանդը:
Մյուս կողմից՝ նկատելի է, թե ինչպես է Թորոսյան Արսենը ցինիկաբար փորձել սպանել հայի մեջ պայքարի հույսն ու դրա իմաստը՝ հայտարարելով, թե Արցախի անկախության գաղափարը միֆ է, հորինածին մի բան, որի իմաստն իբր երկու ժողովուրդների միջև թշնամանք հրահրելն է: Կարճ ասած՝ Արչենն ուզում է արագորեն փակել Հայկական հարցի արցախյան էջը, որ հաջորդ փուլում Ալիևը բարձրացնի Զանգեզուրի հարցը՝ արսենթորոսյանների միջոցով հայաստանցիների ականջին կաթացնելով թուրքական հորինածին թեզերը:
Դրան էլ կգանք, եթե սրանցից չազատվենք…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/707
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել