Armsport.am-ը գրում է․

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է իր ակնկալիքներով «Մարսելի» հետ հանդիպումից, որը ղեկավարում է «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Իգոր Տուդորը։

«Իգորն իմ ընկերն է, մենք երկար ժամանակ միասին ենք խաղացել: Շատ ուրախ եմ նրան տեսնել եվրոպական մեծ ակումբի մարզչական նստարանին։

Նրան և «Մարսելին» մաղթում եմ հաջողություն, բայց ոչ մեզ հետ երկու խաղում»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Տոտենհեմ»-«Մարսել» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել