Hraparak.am-ը գրում է․

Մենք հույս ունենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ։ Այս մասին Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թուրքիայի հետ խոսակցություն է սկսվել, հույս ունենք բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները Ռուսաստանի աջակցությամբ»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց, որ Ադրբեջանի հետ ինտենսիվ զրույց է ընթանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ. «Եւ այս հարցում եւս ապավինում ենք ՌԴ-ի աջակցությանը՝ ոչ միայն որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, այլ նաեւ Ադրբեջանի մերձավոր գործընկեր։ Կցանկանայի նաեւ ընդգծել Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել