Նիկոլի ենթակաները, հակառակ շեֆի հավաստիքների ու երդումների, ուղնուծուծով թաղվել են կոռուպցիայի մեջ: Մասնավորապես՝ մամուլը սկսել է ահազանգել 2021-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարար աշխատող Սիմինդյան Հակոբի արկածների մասին: Ասում են՝ այնքան է «հաբռգել», որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում. մասնակից է հանքերի թալանին ու ՀՖՖ-ում ընթացող մութ պրոցեսներին:

Առաջին հարցը, որ առաջանում է, թերևս այն է, թե արդյոք Սիմինդյան Հակոբը կարո՞ղ էր միայնակ, ինքնագլուխ կերպով «կլպել» սեփական պատասխանատվության տակ հայտնված ոլորտներն ու հանգիստ խղճով վայելել կուտակած միջոնցերը, եթե, ինչպես ասում են, մեջք չունենար: Նախկինների օրոք, օրինակ, նույնիսկ փոքր տրամաչափի մի չինովնիկի կողմից թույլ տրվող չարաշահումները, կոռուպցիոն երևույթները անմիջապես կապվում էին պետության բարձրագույն ղեկավարության անվան հետ, իսկ Փաշինյան Նիկոլը պարբերաբար ԱԺ ամբիոնից չէր վարանում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրել կոնկրետ նախագահ Սերժ Սագսյանին:

Հիմա նախկինների դիրքերում հայտնվել են նախկին ընդդիմադիր ՔՊ-ականներն ու անձամբ Նիկոլը՝ իր հակոբսիմինդյաններով: Նկատի ունենալով Հայաստանում տիրող բռնապետական բարքերն ու կարգերը՝ պետք է ի սկզբանե բացառել, որ որևէ մեկը կարող է հանդգնել, ինչպես ասում են, թռչել Նիկոլի գլխի վրայով ու ինքնագլուխ թալան իրականացնել, և Սիմինդյան Հակոբի պարագան չի կարող բացառություն լինել:

Նիկոլը ժամանակին պատվիրակել էր, որ եթե հանկարծ իրեն մի օր կոռուպցիայի մեջ բռնացնեն, անմիջապես հրապարակներում կախաղան բարձացնեն: Տեսնես իր ենթակաների վրա է՞լ էր այդ պատվիրանը տարածվում, թե՞ ապագա բռնապետը միայն իր անձը նկատի ուներ, երբ կոչ էր անում պատժել կախելու միջոցով:

Ոչ միայն Նիկոլին, այլև ողջ ՔՊ-ին է պետք կախել՝ երկիրն այս օրվան հասնցնելու համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել