Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է կարիերան շարունակել ԱՄԷ առաջնությունում։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիներն առաջարկ են ստացել արաբական «Ալ-Շարժա» ակումբից։

Պյանիչին առաջարկվել է 3 տարվա պայմանագիր։ Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել խաղացողին, սակայն վերջնական որոշումը մնում է ֆուտբոլիստին:

Ինքը՝ Պյանիչը, հետաքրքրված է առաջարկով։ Գործարքը կարող է շուտով կայանալ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9,5 մլն եվրո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել