Tert.am-ը գրում է.

ԲՀԿ-ն, ՀՀ արդեն նախկին նախագահը, Նիկոլ Փաշինյանի և էդմոն Մարուքյանի հետ 2018 թվականին ստեղծել են հանցավոր խումբ, որով տապալել են իշխանությունը և նախադրյալներ են ստեղծել 2021-ի իշխանազավթման համար։

Այս մասին Tert.am–ի «Կիզակետում» հաղորդման ժամանակ ասաց քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը․ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն արտախորհրդարանալան ուժերը իշխանության գործողությունների վերաբերյալ։

«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը, այդ թվում ընտրախախտումների մասով, որևէ զարգացում չունեցան։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը, այլևս ազատության մեջ է, չնայած նրան ներկայացված առանձնապես խոշոր չափի պետական միջոցների յուրացման մեղադրանքին։ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան 123 միլիարդ դրամի տույժ-տուգանքները դատարանի որոշմամբ զրոյացվել են, պետությունը 4,2 միլիարդ դրամ պետտուրք վճարեց։ Բոլոր իշխանավորների հարսանիքները Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում են անցկացվում։ Այս ամենը բացատրում է այդ քաղաքական ուժի դիրքորոշումը, եթե, իհարկե, կարելի է քաղաքական ուժ անվանել»։

Հիշեցնենք, որ պետական բյուջեի միջոցներից 4,2 մլրդ հատկացվեց  «Շանգրի լա» խաղատան տուրքին:

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել