Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալը» շաբաթ օրը 2:1 հաշվով հաղթել է «Ռեալ Բետիսին»: Հաղթական գոլի հեղինակ դարձավ մադրիդյան թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։

Խաղից հետո ֆուտբոլիստին գովել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։

«Ինձ համար նա յուրահատուկ ֆուտբոլիտ է, քանի որ կարողանում է խաղալ բոլոր դիրքերում։ Նա արագ է, խելացի, արդյունավետ: Նա այլևս չի սովորում. այժմ նա բոլոր իմաստներով «Ռեալի» խաղացող է»,- ասել է Անչելոտին, ում խոսքերը մեջբերում է Goal-ը:

Հաջորդ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի սեպտեմբերի 6-ին։ Կարլո Անչելոտիի թիմը Չեմպիոնների լիգայում կխաղա «Սելթիկի» հետ:

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Սելթիկի» հաղթանակը գնահատում է 5,50 գործակցով, ոչ-ոքին՝ 4,45, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 1,55։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել