Armsport.am-ը գրում է.

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում «Միլանը» 3:2 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ:

21-րդ րոպեին Բրոզովիչն առաջ մղեց իր թիմին: Րոպեներ անց Լեաոն հավասարեցրեց հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ժիրուն առաջ մղեց տանտերերին, որից հետո Լեաուն հաշիվը դարձրեց 3:1: 67-րդ րոպեին Ջեկոն կրճատեց հաշվի տարբերությունը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 63-րդ րոպեին:Այս խաղից հետո «Միլանը» 11 միավորով առաջին տեղում է:

«Ինտերը» 5-րդն է 9 միավորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել