Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ն «Մանչեսթեր Սիթիին» առաջարկել է ձեռք բերել Նեյմարին, սակայն մերժում է ստացել։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ֆրանսիական ակումբը կապ է հաստատել «Սիթիի» հետ և աջարկել Նեյմարին, սակայն թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի ցանկացել բրազիլացուն տեսնել իր թիմում։

Գվարդիոլայի կարծիքով՝ Նեյմարը կփչացներ մթնոլորտը հանդերձարանում։

Նշվում է, որ ՊՍԺ-ն ցանկանում էր բաց թողնել ֆուտբոլիստին, քանի որ վերջինս լարված հարաբերություններ ունի թիմակիցների հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը և թիմի հարձակվող Կիլիան Մբապեն կոնֆլիկտի մեջ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել