Tert.am-ը գրում է․

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առանձնատնից առգրավված գաղտնի փաստաթղթերի պատկերները, որոնցում փաստաթղթերը փռված են Մար-ա-Լագոյի առանձնատան հատակին՝ ՀԴԲ-ի՝ օգոստոսի 8-ին տեղի ունեցած խուզարկության ժամանակ: Դրանցից շատերը մակագրված են «հույժ գաղտնի»:

Արդարադատության նախարարությունը նախկին նախագահի թիմին մեղադրել է նախկինում իրենց որոնած գաղտնի փաստաթղթերը թաքցնելու համար: Հետախուզությունների դաշնային բյուրոն խուզարկության ժամանակ առգրավել է 33 արկղ՝ ավելի քան 100 գաղտնի փաստաթղթերով, գրում է Daily Mail-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ Դոնալդ Թրամփը իր մի քանի մերձավոր դաշնակիցների մոտ պարծեցել է, որ ինքը «հետախուզական տվյալներ» ունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սեռական և սիրային կյանքի վերաբերյալ, ինչի մասին տեղեկացել է նախագահ լինելու ժամանակ։ Երկու հոգի, որոնք քաջատեղյակ են հարցին, Rolling Stone-ին ասել են, որ Թրամփի պնդմամբ՝ ինքը Մակրոնի «կեղտի» մասին իմացել է հետախուզության զեկույց միջոցով: Միևնույն ժամանակ աղբյուրները խոստովանում են, որ երբեմն դժվար էր որոշել, թե որ տեղեկատվություն է իրական, որը՝ բամբասանք:

Թրամփի առանձնատանը ՀԴԲ-ի խուզարկումից հետո կառույցը հրապարակել է առգրավված փաստաթղթերի ցանկը, ներառյալ 1Ա-ն, որը նշված էր որպես «տեղեկատվություն Ֆրանսիայի նախագահի մասին»: Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ է կա այդ փաստաթղթում, արդյոք այն պարունակում է գաղտնի տեղեկություններ Մակրոնի անձնական կյանքի վերաբերյալ:

Donald Trump (right) bragged during and after his time in office that he has dirt on French President Emmanuel Macrons (left) sex and personal life through intelligence he received as president. During the raid on Trumps Mar-a-Lago estate earlier this month, the FBI found a document it listed as info re: President of France

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել