Starnews.am-ը գրում է․

Մայիսի 9-ին ողբերգական ձեւով մահացած հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակումներ են հայտնվել նրա գերեզմանից: Նաիրա Նիազյանը համացանցային օգտատերը լուսանկարներին կից գրել է հետեւյալը.

«Ասում են՝ երազը բացահայտում է մեր անհայտ բնությունը, մեր անհայտ ցանկությունները, որոնք մենք վախենում ենք խոստովանել անգամ ինքներս մեզ: Մեր Արմինեն իր մայրիկին հաճախակի է երազում մոտենում, խորհրդակցում նրա հետ, խնդրում ավարտել այս կամ այն անելիքը՝ ինչպես որ այն ժամանակ:

Լուսանկարներում Արմինեի կիսանդրին է: Տիկին Սիլվան Արթուրին պատմել ու փոխանցել է դստեր՝ երազում իրեն հայտնած ցանկության մասին, որը մեկնաբանել է մայրը, իսկ նկարիչ -քանդակագործն իրագործել է:

Քանդակից անգամ Մեծ լույս է ճառագում , լույս, որի կրողն էր Արմինեն: Ես շուրջ մեկ շաբաթ է, որ ուզում եմ գրել այս մասին: Դժվար է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել