168.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է, համացանցում ակտիվ քննարկվում է, որ հոկտեմբերի 23-ին «InDrive Music Fest»-ի շրջանակներում Հայաստանում ելույթ են ունենալու ադրբեջանական Atlantic Records Russia լեյբլի երգիչները, որոնց կազմում կան մի քանի ադրբեջանցի երգիչ՝ JONY-ը, Hamali-ն և Navai-ն և Էմին Ագալարովը: Փառատոնը տեղի է ունենալու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

168.am-ը Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանից հետաքրքրվել է՝ տեղյա՞կ է, որ համալիրում ադրբեջանցիներ են ելույթ ունենալու։

«Նման բան չկա, Մարզահամերգային համալիրը վերցրել են ոչ թե հոկտեմբերի 23-ին մեկ համերգ անելու համար, այլ դահլիճը վերցրել են, որ 3 օր փառատոնային տիպի բան անեն։ Փառատոնին մասնակցելու են տարբեր խմբեր ու մասնակիցներ։

Ինքս նոր եմ ճշտել, որ ամսի 23-ին մի խումբ է լինելու, որտեղ որևէ ադրբեջանցի չկա, գնչուներ են, նրանց պրոդյուսերը ռուս է, պարզապես նրանք Ագալարովի և լեյբլի տակ են աշխատում, որի տակ աշխատում են նաև բազմաթիվ հայ երաժիշտներ։ Սակայն այդ ամենը մեզ չի խանգարել, որպեսզի կազմակերպիչներին ասենք, որ մենք այդ խմբին, այսպես թե այնպես, չենք ընդունի։ Հաշվի առնելով այն, որ ճիշտ է, իրենք ադրբեջանցի չեն, բայց գործեր ունեն ադրբեջանցիների հետ համատեղ, այսպես ասած՝ իրենց մշակույթը զարգացնող, առաջ տվող։ Դրա համար ես կազմակերպիչներին ասել եմ, որ այդ խումբը մեզ մոտ չի կարող գալ»,- ասել է Կարեն Ղազարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել