Քերոբյան Վահանի «բոմբը»

Քերոբյան Վահանը խմել ու հերթական «գլուխգործոցն» է դուրս տվել. Ղրղզստանի Չոլպան-Ատա-ում ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարարների նախաճաշի ընթացքում հասկացել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշները լավագույններից մեկն են աշխարհում: Ըստ նրա՝ 2022թ. առաջին յոթ ամսվա տվյալներով՝ Հայաստանը գրանցել է ԵԱՏՄ ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը՝ 13,1%։

Քերոբյան Վահանը, որը գրեթե ամենշաբաթյա ռեժիմով մի ոչինչ չասող թիվ է հրապաակում ու դրան նայելով՝ ինքնաբավարարվում, գոնե չնչին պատկերացում ունի՞ այդ աճի բովանդակության վերաբերյալ: Օրինակ՝ ըստ վերջին տվյալների՝ ռուսները, պայմանավոված ուկրաինական իրադարձույուններով, Հայաստանում շուրջ 2000 ընկերություն են հիմնել:Այդ 13%-ի առյուծի բաժինը հենց ռուսների բերած կամ այստեղ շրջանառած գումարների հետևանք է: Իսկ ի՞նչ է լինելու, երբ ավարտվի ուկրաինական ճգնաժամն ու ռուսները նույն այդ հազարավոր ընկերությունները տեղափոխեն հայրենիք, իրենք էլ գնան՝ հետները տանելով փողերը: Քերոբյան Վահանի կոկորդով արաղն է՛լ կուլ չի գնալու, քանզի Հայաստանի տնտեսության ռեալ սեկտրի աճն եթե ոչ զրոյական, ապա առնվազը ցածր մակարդակի վրա է. մի երկիր, որը արտադրում ու արտահանում է շատ քիչ, բայց ներմուծում է չափից շատ, չի կարող աշխահի լավագույն տնտեսություններից մեկը դառնալ թեկուզ եթե Քերոբյան Վահանը հետույքով բոմբ գցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել