Դավթաշեն, 4-րդ թաղ., Փիրումյաններ 5/1 հասցեում է գտնվում «Մանկության Ակադեմիա» մանկակրթարանը:

Ընդունելությունը նախատեսված է 1-ից 6 տարեկան երեխաների համար:



Կրթությունն ամենահզոր զենքն է, որով հնարավոր է փոխել աշխարհը` դարձնելով այն ավելի լավը:

Երեխայի զարգացման, դաստիարակության և կրթության տեսանկյունից անչափ կարևոր է միջավայրը, որտեղ մեծանում է երեխան: «Մանկության Ակադեմիա» մանկակրթարանը հիմնադրվել է բարձրորակ կրթական միջավայր ստեղծելու նպատակով, նշում են հիմնադիրները` Խաչիկ Բաղդասարյանը և Նարե Ներկարարյանը:



Միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանող մանկակրթարանում ներդրված է միջազգային հաջողված փորձը, կիրառվում են նաև անհատական մեթոդներ, քանի որ յուրաքանչյուր երեխայի հարկավոր է անհատական մոտեցում ցուցաբերել:


Նարե Ներկարարյանի խոսքով՝ ստեղծված են բոլոր պայմանները երեխաների համակողմանի և ներդաշնակ զարգացման համար: Կարևորվում է երեխաների առողջ սնունդը և առողջ ապրելակերպը. հատուկ սննդակարգ է մշակված նուտրիցիոլոգի կողմից տարբեր տարիքային ։ «Մանկության Ակադեմիա» մանկակրթարանում անվճար երկկողմանի փոխադրման ծառայություն է իրականացվում։ Հատուկ ուշադրություն է դարձվում երեխաների հայեցի դաստիարակությանը՝ դասավանդվում է հայկական պար և երգ:

«Մանկության Ակադեմիա»-ի հիմնադիրների համար շատ կարևոր է սոցիալական բաղադրիչը. Համագործակցելով ՀՀ պետական, և համապատասխան միջազգային կառույցների հետ` կրթադաստիարակչական գործընթացին մասնակցելու հնարավորություն կընձեռվի 44-օրյա պատերազմից և «Սուրմալու»-ի դեպքից տուժած ընտանիքների թվով 10 երեխայի։


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել