Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալահերը կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում։

Ինսայդեր Լյուկ Էդվարդսի տեղեկությունների համաձայն՝ կիսապաշտպանը հայտնվել է «Նյուքասլի» հետաքրքրությունների ոլորտում։

Բացի «կաչաղակներից», Գալահերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Էվերտոնը»: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Քոնորը վարձավճարով խաղում էր «Քրիսթալ Փելասում»։ Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել