Armsport.am-ը գրում է․

«Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում։

Հակառակ «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետաքրքրության՝ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Հռոմի «Լացիո», որտեղ խաղացողին ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին։ Այս մասին հայտնում է իտալական La Gazzetta dello Sport պարբերականը։

Ռեգիլոնը ներառված չէ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերում։ Իսպանացին ցանկանում է հեռանալ թիմից և տեղափոխվել ակումբ, որտեղ ավելի շատ խաղային պրակտիկա կստանա։

Ռեգիլոնը «Տոտենհեմ» է տեղափոխվել երկու տարի առաջ «Սևիլիայից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել