Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Հարի Նևիլը հայտարարել է, որ երբեք չի հասկացել, թե ինչու են ֆուտբոլիստները ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

«Երբ ես խաղում էի ակումբում, երբեք չէի հասկանում, թե ինչու է որևէ խաղացող ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Ես շատ նվիրված էի իմ թիմին:

Ֆուտբոլիստների հեռանալու ցանկությունն ուղղակի չէր տեղավորվում իմ գլխում։ Նոր պայմանագիր կնքելու համար ինձ ընդամենը 2-3 հանդիպում էր անհրաժեշտ։ Սովորաբար մենք ամեն ինչ համակարգում էինք արդեն երկրորդում»,- Նևիլի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Հիշեցնենք, որ Նևիլը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2010 թվականին։ Անգլիացին հասցրել է աշխատել որպես «Վալենսիայի» մարզիչ, սակայն ընդամենը մի քանի հանդիպումից հետո հեռացվել է աշխատանքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել