Armsport.am-ը գրում է․

«Վալենսիան» 1+1 սխեմայով պայմանագիր է առաջարկել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, ով գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։

Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ «չղջիկները» 35-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար տրանսֆերային մրցավազքում առաջ են անցել «Վիլյառեալից» ու «Նիցայից»։

Հիշեցնենք, որ Էդինսոն Կավանին նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ուրուգվայցի հարձակվողը մասնակցել է 15 խաղի և դարձել 2 ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է այս տարվա հունիսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել