«Մենք նոր Չերնոբիլ չենք ուզում» խոսքերի հեղինակ Էրդողանը Թուրքիային նախապատրաստում է միջուկային աղետի. Կարս նահանգի արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) և մի շարք այլ կառույցների մասնակցությամբ տեղի են ունեցել ուսումնական վարժանքներ՝ ՀՀ տարածքում և Թուրքիայի սահմանից 16կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ԱԷԿ-ի հնարավոր քիմիական, բիոլոգիական, ռադիոլոգիական և միջուկային արտահոսքի սցենարով: Իբր Մեծամորի ատոմակայանի մոտ տեղի է ունեցել 7-բալանոց երկրաշարժ, որի հետևանքով առաջացած աղետի պատճառով տուժել են Թուրքիայի սահմանային Ասլահանե, Քալաքքալե և Քյուչուք Աքյուզում գյուղերը:

Հայկական ատոմակայանի շուրջ Թուքիայում վերջին շրջանում կրքերը բավական թեժացել են: Վերջերս, ինչպես հայտնի է, «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավար Այդըն Դենիզը հայտարաել էր, թե իբր ատոմակայանը սպառնալիք է Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք այլ երկրների համար (վկայակոչել էր Սպիտակի երկրաշարժը), ուստի պետք է անհապաղ փակվի:

«Սուրմալուում» կատարվածը, որի վերաբերյալ, ի դեպ, ականատես առևտրականներից մեկը, ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում տալով յուրատեսակ վկայություն, հայտարարել էր, որ պայթյունը եղել է «տակից», այնինչ հրավառ նյութերը վերջին հարկում են եղել, փաստեց, որ Նիկոլի չարագույժ խոսքերն այն մասին, որ իքս պահի մի աղետ ունենալու ենք, բնավ օդում արված հայտարարություն չէ, և հաջորդ թիրախը կարող են դառնալ ոչ միայն կարուսելները, այլև ռազմավաական նշանակության օբյեկտները, իսկ ատոմակայանը, ինչպես հայտնի է, թիվ մեկ ռազմավարական օբյեկտների ցանկում է:

Իրավապաշտպան, ազգությամբ եզդի Այսեր Իսայանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել էր, թե ինչպես է օգոստոսի 17-ին Արմավիր քաղաքում երկու ադրբեջանցու հայտնաբերել, որոնք իրենց շատ ինքնավստահ էին զգում՝ օրը ցերեկով, քայլելով փողոցներով, օգտվելով առևտրի ու սպասարկման օբյեկտներից:

Նիկոլը, ինչպես հայտնի է, պատրաստվում է առաջիկայում միանգամից մի քանի ուղություններով ճանապարհներ տրամադրել ադրբեջանցիներին: Իսկ սա նշանակում է, որ նմանօրինակ բացահայտումները շուտով Հայաստանում այլևս սենսացիա չեն առաջացնելու. ազերիներն ուղղակի լցվելու են Հայաստանի քաղաքներն ու ոտնատակ են տալու երկիրը, ինչը լրջագույն անվտանգային մարտահրավերներ է ստեղծելու Հայասանի համար:

Ողջամիտ հարց է առաջանում՝ նույն Մեծամորի ատոմակայանը կարո՞ղ է դառնալ ադրբեջանցի ահաբեկիչների համար թիրախ՝ նկատի ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի՝ հայկական ատոմականի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Կոնկրետ թուրքական վարժանքները հուշում են, որ Անկարան ինչ-որ բանի է նախապատրաստվում՝ չնայած դրանք կարող են նաև քարոզչական հնարք լինել՝ ընդգծելու իբր Մեծամորի ատոմակայանից բխող վտանգը:

Հնարավոր է հետևյալ սցենարը՝ իքս պահի կարող է ատոմակայանում տեղի ունենալ անհայտ ծագման պայթյուն, որից հետո կբարձրանա անասելի աղմուկ, ինչին կհետևի անթրաշ Նիկոլի հայտարարությունն այն մասին,որ պետք է այն փակվի: Ճշմարտանման թվալու համար էլ կտանեն ատոմակայանի «պադվալում» հրավառ նյութեր կամբարեն ու կանեն իրենց սև գործը՝ մեղքը գցելով խլապուշկեքի ու սալյուտների վրա:

Խամ չեն. գիտեն՝ որը որից հետո է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել