Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 37 609-ով՝ նախորդ օրվա 35 809-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մատի 14-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 41 055 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 037 664 դեպք:

Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել Է 65՝ նախորդ օրվա 62-ի դիմաց, ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 383 427 մարդ: Ապաքինման դեպքերի քանակը մեկ օրում կազմել Է 21 887՝ նախորդ օրվա 21 491-ի դիմաց՝ մինչեւ 18 238 128, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել