Փաստորեն՝ Հայաստանի դարպասները Նիկոլը թուքերի առջև բացում է՝ կյանքի կոչելու ՀՀ տարածքով երրորդ երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժը դեպի Թուրքիա՝ այն, ինչի մասին պայմանավորվել են Քըլըչն ու Ռուբինյան Ռուբոն ունեցած 500 հեռախոսազրույցի ու մի քանի հանդիպումների ընթացքում:
Որպեսզի ադրբեջանցիները Հայաստանով Թուրքիա գնալիս, մեր երկիրը ոտնատակ անելիս նաև էսթետիկական հաճույք ստանան, փաստորեն, առաջ է բերվել մաքսատների աշխատակիցների համազգեստի թարմացման, դրանց գրավիչ տեսք տալու հարցը: Ի դեպ՝ մաքսայինի աշխատակիցները կունենան ամառային ու ձմեռային տոնական, ինչպես նաև ամառային ու ձմեռային ամենօրյա թարմացված համազգեստ:
Կարճ ասած՝ Նիկոլը մաքսայինների խաթրը նաև այսպես է առնում, որ թուրքերին սպասարկելիս, նրանց «չեստ տալիս», հավեսով կատարեն իրենց գործառույթներն ու Նիկոլին չհայհոյեն: Բացառված չէ, որ շուտով նաև աշխատավարձերի էական բարձրացում լինի՝ չնայած այդ հարցը կարելի է լուծել նաև աստղաբաշխական պարգևավճարների միջոցով:
Նիկոլն իր խոսքի տերն է, ոչինչ չես ասի՝ Ալիևին տրված խոսքի, որից չի փախչի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/622
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել