Թերթերից մեկի փոխանցմամբ՝ Նոր Նորք համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» տարածքային խորհրդի ու խորհրդի կազմի ընտրության ժամանակ տեղի ունեցած քվերակությամբ փաստացի հաղթող է ճանաչվել Աղազարյան Հովիկի որդի Հովսեփը, ինչը, սակայն, չի խանգարել, որ ՔՊ-ականները տարածքային խորհրդի նախագահ ընտրեն Երևանի քաղաքապետարանի՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, որը Ավինյան Տիկոյի մտերիմն է։ Ի դեպ՝ ըստ տեղեկությունների՝ Կոտոլյանը 15-20-ով ավելի պակաս ձայն է ստացել, քան Աղազարյան Հովիկի զավակը:

Սույն դրվագը բավական խոսուն է ու փաստում է մի կողմից՝ ՔՊ-ում առկա միսուտոցին՝ դրա տարբեր թևերի միջև (օրինակ՝ կա Պապիկյան Սուրիկի կլան, կա Ավինյան Տիկոյի կլան և այլն), մյուս կողմից՝ «ժողովրդավարություն» ասվածի բացակայությունը՝ «ժողովրդավարության բաստիոնի» ղեկավար կուսակցության ներսում ,և սա այն դեպքում, երբ ՔՊ-ի՝ ժողովրդավարության զորգացման գործում «ներդրած ջանքերը» բարձր է գնահատում նույնիսկ Արևմուտքը:

Իհարկե, թո՛ղ տպավորություն չստեղծվի, թե որևէ մեկը Աղազարյան Հովիկի որդուն «ադվակատություն անելու» ցանկություն ունի (բոլոր ՔՊ-ականներն էլ նույն բանն են՝ տարբեր ծաղկամաններում), բայց այստեղ հատկանշականը թերևս ինքնին երևույթն է. Տիկոն, փաստորեն, է՛լ աջ ու ձախ չի նայում ու հուպ տալով առաջ է գնում, ուղղակի հարց է առաջանում՝ ո՞ւմ հետույքով:

Հետույքի սեփականատիրոջ հարցը, իհարկե, առանձին քննարկման ու բացահայտման թեմա է, բայց հետաքրքիրն այն է, որ կոնկրետ Աղազարյան Հովիկը, որը Նիկոլի ամենահավատարիմ մարդկանցից է, փաստորեն, մնում է բորդյուրին: Արդյոք սա վատ նախանշան չէ՞ Նիկոլի համար…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել