«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում կոտրել են նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանի ավտոմեքենայի ապակին եւ գողացել դրամապանակը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Մամուլի խոսնակն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել պայթյունի հենց առաջին օրը։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 62 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել