Turan.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են գերության մեջ գտնվող դատապարտված հայերին։ Նպատակը եղել է ուսումնասիրել կալանքի ու բուժման պայմանները, հիմնարկներում կալանավորների իրավունքների ապահովման վիճակը և այլն:

Ի՞նչն է ստիպել ապշերոնյան բռնապետական ռեժիմին նման «հոգածություն» ցուցաբերել գերեվարված հայ զինվորների նկատմամբ՝ նկատի ունենալով այն, որ Ալիևն երբեք հենց այնպես ոչ մեկին լավություն չի անում: Արդյոք թեկուզ տեսականորեն հնարավոր կարելի՞ է համարել գերիների գոնե մի մասի վերադարձը Հայաստան, ինչը, բնականաբար, կարող է տեղի ունենալ ինչ-որ բանի դիմաց միայն,և հարցն էլ այն է,թե ինչի՞ դիմաց:

Տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Արցախից գաղտնի եղանակով ռազմական տեխնիկա է դուրս բեվում: Ընդ որում՝ այդ դուրսբերումը տեղի է ունենում գիշերային ժամերին: Ասում են՝ ադրբեջանցիներն ընկել են ցնծության մեջ: Իսկ թե ինչու է ցնծում թշնամին, ակնհայտ է. քայլ առ քայլ Արցախը հանձնվում է Ադրբեջանին:

Հնարավո՞ր է, արդյոք, Նիկոլ-Ալիև պայմանավովածության գոյություն այն մասին, որ Արցախը փաստացի հանձնելու, արցախցուն անպաշտպան թողնելու (խաղաղապահների գործոնը է՛լ Ալիևին չի զսպում) դիմաց Ալիևը, պարեզեր անելու համար Նիկոլին, պետք է բանտված հայ գերիների վերադարձ կազմակերպի որպես բարի կամքի դրսևորում, որ դրանով հնարավոր լինի զսպել հասարակական հնարավոր դժգոհությունը, իսկ գերիների որպիսությամբ հետաքրքրվելը հենց այդ ամենի նախաբանն է: Չնայած չի բացառվում, որ գերիների նկատամբ դրսևորված «սերը» պայմանավորված լինի Բաքվի՝ Արևմուտքի «աչքին թոզ փչելու» ցանկությամբ՝ նկատի ունենալով նույն ամերիկյան կողմից պարբերաբար հնչող կոչերը՝ ազատ արձակելու գերիներին և այլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել