Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր  BA.4, BA.5 և BA.2.75 տեսակների հիմնական ախտանշաններն են քթից հոսելն և քնի խանգարումները: Այս մասին հայտնել է վարակաբան Եվգենի Տիմակովը, որին մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Խոսքը գլխացավի, խռպոտության, քթահոսության, ստամոքս-աղիքային տրակտի խանգարման, ավելորդ քրտնարտադրության և քնի խանգարումների մասին է»,- թվարկել է մասնագետը վարակի դրսևորումները։ 

Տիմակովն ընդգծել է, որ վիրուսի նոր տարբերակներով վարակվելիս հոտառությունը շատ ավելի հազվադեպ է անհետանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել