168.am-ը գրում է․

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում քննարկել է հեռանկարում Կիեւին ամերիկյան ռազմական օգնության ցուցաբերման հարցերը: Այդ մասին օգոստոսի 16-ին հաղորդել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ՝ քննարկելու անվտանգության բնագավառում Ուկրաինային ցուցաբերվող օգնության անհետաձգելի եւ երկարաժամկետ կարիքները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նրանում նշվում է, որ Ռեզնիկովն Օսթինին տեղեկացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների շրջանի իրադրությանը:

Կողմերը զրույցի ընթացքում շոշափել են նաեւ Շփման խմբի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել