Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն իր անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ մայրաքաղաք Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում է Եգիպտոսի ԱԳ նախարարությունը:

«Եգիպտոսն իր անկեղծ ցավակցություններն է փոխանցում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին, միևնույն ժամանակ, այս ողբերգական պատահարի օրերին վերահաստատում է իր զորակցությունը բարեկամ Հայաստանին»,- ասված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել