Իշխանական որոշ «շիշկեք», փորձելով ինչ-որ կերպ պարզերես դուրս գալ ստեղծված ողբերգական իրավիճակում, սկսել են հետևությւոններ անել կատարվածից՝ խոստանալով անել ամեն ինչ՝ բացառելու հետագա աղետները:

Մասնավորապես՝ ԱՆԻՖ տնօրենների խորհրդի նախագահ աշխատող Ավինյան Տիկոն է ֆեյսբուքյան գրառամբ հանդես եկել՝ հայտարարելով, որ հրավառությունների ազատ կազմակերպման արգելք պետք է սահմանվի, իսկ հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի: Տիկոն պատմել է, որ դեռևս 2020թ. քննարկում էին հրավառությունների կազմակերպման կարգի խստացման հարցը՝ համոզմունք հայտնելով, որ հրավառությունների՝ ազատ կազմակերպման արգելք պիտի սահմանվի՝ հորդորելով ԱԺ-ի իրենց գործընկերներին ձեռնամուխ լինել այդ նախաձեռնության կյանքի կոչմանը։

Հետևություններ անելու կուլտուրան իշխանությունների մոտ, իհարկե, վաղուց է մեռել. եթե հետևություններ անելու ընդունակ լինեին, առնվազը կործանարար պատերազմից հետո նամուս կունենային ու կհեռանային իշխանության ղեկից նույնիսկ եթե ողջ ազգը ծնկի գար ու աղաչեր չհեռանալ: Չարեցին, ու կյանքը ցույց տվեց, որ նրանց այդ ռսպիությունը ազգի քթից է գալիս ցայսօր ու դեռ գալու է:

Ավինյան Տիկոն, իհարկե, իր այս գրառմամբ առաջին հեթին փիառային հարցեր է լուծում. իբր թիմի ամենախելացին ու հումանիստն ինքն է, պատրաստ է անգամ օլիգարխների ու բիզնեսմենների գրպանի վրա թքել ու առաջ տանել հասարակութան շահը: Հնարավոր է՝ նման կերպ ուզում է լուծել քաղաքապետ դառնալու իր երազանքի հարցը, որ երբ ժամանակը գա, երես ունենա՝ մարդամեջ դուրս գալու:

Ինչ օրենք էլ ընդունեն, ինչ էլ արգելեն կամ արտոնեն, հարցերը դրանցով չեն լուծվելու. եթե ուզում են, որ աղետենրի թիվը է՛լ չաճի, երկիրն էլ վերադառնա իր բնականոն կանքին, պետք է ողջ թիմով հրաժարական տան ու գոլորշիանան՝ մնալով որպես մի սև դրվագ՝ հայոց պատմության էջերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել