ՔՊ-ն նախևառաջ սրբապիղծների կուսակցություն է. օրինակ՝ կոնկրետ «Իմ քայլը» լի է անմաքուր բազմաթիվ արարածներով, որոնց՝ այս կամ այն աթոռին հայտնվելու իրական դրդապատճառներն այդպես էլ շատերի համար գաղտնիք են մնում. կա մի անտեսանելի չար ձեռք, որն առաջնորդում է իշխանական թիմի մանր ու մեծ անդամներին՝ պարբերաբար բացահայտելով նրանց տմարդի ու սրբապիղծ էությունը:

Պարզվում է՝ Բաղդասարյան Կարինե անուն-ազգանունով մի աղջնակ է զվռնում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կազմում, որ բացի այն, որ տևական ժամանակ ծաղրում էր Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությունն ու առհասարակ գաղափարը, հիմա էլ լկտիաբար «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգությունն է ծաղրել՝ հեգնելով. «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէր լինի»:

Ճիշտ է՝ հեգնանքից շատ չանցած վայր է դրել յուր մանդատը՝ անիմաստ բացատրություններ մոգոնելով, բայց եղածն առավելապես բացահայտում է ոչ միայն կամ գուցե ոչ այնքան տվյալ պարմանուհու իրական դեմքը, որքան «Իմ քայլը» կոչված պատուհասի ծածուկ էությունը. սույն ուժը լրջագույն վտանգ է նեկայացնում թե՛ ազգային, թե՛ հոգևոր ու բարոյական անվտանգության տեսանկյունից, քանի որ լի է բազմաբղետ անմաքուրներով ու անհայրենիք, անազգ ու ուղեները լվացած արարածներով:

Ժամանակակից գլոբալիստական ուժերի արտաթորանքն է «Իմ քայլը», որը համապատասխան ուժերին պետք է՝ ընդամենը ինչ-որ էքսպերիմենտներ բեմադրելու, պլանավորվող արհավիրքները նախապես մեր ու մեր նմանների վրա փորձարկելու համար:

Վա՜յ մեզ, որ դադարել ենք չարը բարուց տարբերել. որ տարբերեինք, բա Նիկլոին իշխանության կբերեի՞նք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել